ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրական պաշտպանության մասին

Իրական պաշտպանության մասին
11.10.2026 | 14:39

Նախկին ու ներկա պաշտպանական կարողությունների միջև զուգահեռներ անցկացնելուց պետք է ելնել ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից կամ անցյալի հանդեպ ունեցած նեղանձնական ատելությունից, այլ այն իրողությունից, թե երեկ որտեղ և ինչպիսի խրամատում էինք, իսկ այսօր որտեղ և որքանով ենք պաշտպանված:

Հզոր պաշտպանությունը դա պատրաստված զինվորից, բանիմաց հրամանատարից, ժամանակակից տեխնոլոգիաներից, կայուն մատակարարումից, արդյունավետ կառավարման համակարգից, ռազմադիվանագիտական հնարավորություններից և բարոյական ամրությունից կազմված ամբողջություն է։

Պաշտպանական համակարգի իրական մարտունակությունը պարզորոշվում է ոչ թե զորահանդեսներում կամ պաշտոնական զեկույցներում, այլ այն խրամատում կամ դիրքում, որտեղ նա ստիպված է լինում գործել հակառակորդի դեմ անմիջական հակազդեցության պայմաններում։

Ասել է թե՝ պաշտպանությունն ամուր և հզոր է, եթե համակարգն ի վիճակի է անխոցելի պահել սեփական խրամատը, իսկ հարկ եղած դեպքում նաև տիրել հակառակորդի խրամատին, այլ ոչ թե, ինչպես հայտնի «հերոսը» կասեր՝ «աստված չանի, եթե մեր զինվորը մոլորվի, սահմանն անցնի, ապա նրան ո՞նց ենք հետ ստանալու»:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 6304

Մեկնաբանություններ